Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը խոսել է Հայոց ցեղասպանությունից. Timeturk

Հունիս 08,2016 11:33

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Timeturk-ը։

Քըըչդարօղլուին խնդրել են մեկնաբանել, թե ինչպես է վերաբերվում ազգությամբ թուրք Գերմանիայի խորհրդարանականների դիրքորոշմանը, որոնք կողմ էին արտահայտվել ցեղասպանության ճանաչման մասին նախագծի ընդունմանը։ Նա քննադատել է Էրդողանի խոսքերը, թե այդ խորհրդարանականների արյունն ու կերած կաթը պղտորվել է։

Kilicdaroglu 2Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ քվեարկությունից առաջ նամակով դիմել էր կանցլեր Անգելա Մերկելին, այդ երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդներին՝ ասելով, որ նախագծի ընդունումը սխալ է և խնդրել, որպեսզի այն չընդունվի Բունդեսթագում։ Քըլըչդարօղլուի խոսքերով՝ այդ նախագծի ամենաբացասական կողմն այն է, որ Գերմանիայի դասագրքերում այսուհետ հիշատակվելու է Հայոց ցեղասպանությունը։

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930