Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի արտաքին գերատեսչություն է հրավիրել թուրք դիվանագետներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» լրատվականը։
Թուրք դիվանագետներին Գերմանիաի արտաքին գործերի նախարարություն հրավիրելը պայմանավորված է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի շուրջ վերջին շրջանում ստեղծված աղմուկով և բանաձի ընդունման կապակցությամբ Թուրքիայից հնչող դժգոհություններով։
Վերը նշված աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացիները հյուրընկալված թուրք դիվանագետներին են հիշեցրել թուրք-գերմանական հարաբերությունների ավանդաբար բարեկամական լինելու բնույթի մասին և հավելել, որ Բունդեսթագի պատգամավորների հասցեին վերջին օրերին Թուրքիայից հնչող արտահայտություններն անհասկանալի են և չեն համապատասխանում բարեկամության ոգուն։
Կարդացեք նաև