Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ՊՆ նախարար. Մեր նպատակն Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դերի բացահայտումն էր. «Հաբերլեր»

Հունիս 08,2016 10:42

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում լրագրողներին հանդիպած այդ երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման և թուրք-գերմանական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Նախարարին հիշեցրել են Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե ընդունված բանաձևը լրջորեն ազդելու է թուրք-գերմանական հարաբերությունների վրա։ Ուրսուլա վոն դեր Լեյենին հարցրել են արդյոք որևէ կերպ տուժե՞լ են ռազմական համագործակցության ոլորտում թուրք-գերմանական հարաբերությունները։ Սրան ի պատասխան Նախարարն ասել է, որ Թուրքիան և Գերմանիան մի շարք ոլորտներում շատ հզոր և բազմակողմանի համագործակցություն են իրականացնում, և ինքը վստահ է, որ այն հետագայում այն ևս շարունակվելու է։

Ուրսուլա վոն դեր Լեյենը մեկնաբանել է նաև Բունդեսթագում ընդունված ցեղասպանության մասին նախագիծը. «Մեր նպատակը 100 տարի առաջ Օսմանյան կայսրության դաշնակիցը եղած Գերմանիայի դերը բացահայտելն էր։ Սեփական անցյալի հետ քննադատաբար և թափանցիկ կերպով առերեսվելը ձևավորում են Գերմանիայի հզոր ավանդույթները և այս որոշումն էլ կապված է դրա հետ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930