2016թ. հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին նախապատրաստվող Իսպանիայի ազգային հավաքականը Խետաֆեում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում է Goal.com կայքը։
Ամբողջ խաղի ընթացքում դաշտի տերերը տարածքային լուրջ առավելություն են ունեցել, որը, սակայն, չեն կարողացել գոլի վերածել։ Ավելին, հանդիպման առաջին խաղակեսի 40-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Տորնիկե Օքրիաշվիլին կարողացել է առաջ մղել հյուրերին։ Գոլից հետո վրացիներին հաջողվել է պահպանել նվազագույն առավելությունը մինչև հանդիպման ավարտը։
https://www.youtube.com/watch?v=hSMyYLtOjEU
Տեղեկացնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա հետ միասին ընդգրկված են նաև Խորվաթիայի, Չեխիայի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ առաջին հանդիպումը տեղի կունենա 2016թ. հունիսի 13-ին։ Նրանց մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 17։00-ին։
Կարդացեք նաև