Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկին խոսել է իր երկրին, Եվրոպային և ՆԱՏՕ-ին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru պարբերականը։
Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արտահայտվել է նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանն Եվրոպայի ամենամեծ գլխացավանքն է. «Եվրամիությունը կորոշի, թե հետագայում ինչպես զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանզի այդ երկիրը բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում»։
Նախարար Վաշիկովսկին մեկնաբանել է նաև առաջիկայում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. «Վարշավայում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում կկայցվեն որոշումներ, որոնք կպատասխանեն արևելքից և հարավից Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցված սպառնալիքներին»։
Տեղեկացնենք, որ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ուենանալու 2016թ. հուլիսի 8-9-ին։
Կարդացեք նաև