Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մելքոնյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Հունիս 08,2016 10:03

Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. հունիսի 8
Երևան
ՆՀ- 461 -Ա

 

Դավիթ Մանուկի Մելքոնյան

 

Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1997-2001թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,
2001-2003թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,
2003-2006թթ. ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),
2006թ. թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2009թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2006-2010թթ. ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս,
2010-2011թթ. ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս
2014թ.-մինչ օրս ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ
2004-2006թթ. ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,
2006-2014թթ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,
2011-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,
2014-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ,
2016թ.-ի մարտի 9- – մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,
2010թ.-մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:
2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930