ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման զանգահարել է այդ երկրի «Դեմոկրատական» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսին և ԱՄՆ արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հաղորդում է vox.com-ը։
Օբաման շնորհավորել է Սանդերսին և Քլինթոնին՝ հրաշալի նախընտրական պայքար ծավալելու համար։ ԱՄՆ նախագահն առանձնահատուկ շնորհավորել է Քլինթոնին՝ «Դեմոկրատական» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Նախագահը շնորհակալություն է հայտնել երկու գործիչներին՝ կարևոր հարցերի շուրջ ամերիկացիների ուշադրությունը գրավելու համար։
Սանդերսի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Օբաման խոստացել է առաջիկայում սենատորին ընդունել Սպիտակ տանը և նրա հետ քննարկել ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրները։
Տեղեկացնենք, նաև, որ այդպիսով 2016թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններում կպայքարեն «Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն ու «Հանրապետական» կուսակցության անդամ Դոնալդ Թրամփը։
Կարդացեք նաև