Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինաբնակ հայերը բողոքի ակցիայով ներկայացան Ալիևի ժամանմանը

Հունիս 08,2016 09:01

Երկօրյա աշխատանքային այցով Գերմանիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 7-ի առավոտյան հյուրընկալվեց Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունում` Գերմանիա-Ադրբեջան տնտեսական ֆորումին մասնակցելու համար:

Այստեղ հավաքվել էին մի խումբ բեռլինաբնակ հայեր, այդ թվում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը` ցույց տալու իրենց բողոքն ու պահանջները անձամբ հասցեատիրոջը: «Առանց խաղաղության ոչ մի տնտեսություն», «Stop, Aliev!», «Խաղաղություն Ղարաբաղին, վերջ ադրբեջանական ագրեսիային»՝  այս և այլ լոզունգներով էին հանդես գալիս գերմանահայերը:

Ինչպես ավելի ուշ պարզեցինք գերմանական լրատվամիջոցներից, իր ելույթում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գործընթացին, նշելով, որ այն բարդ հարց է. «Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ նախկինի պես»:

Տնտեսական ֆորումի բացմանը մասնակցելուց հետո Ալիևը մեկնեց կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` հանդիպման, ուր նրան ողջունեցին բազամաթիվ թուրքեր ու ադրբեջանցիներ: Իսկ մեկ այլ խումբ ցուցարարներ` մեծամասամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության անդամներ ու շարքային քաղաքացիներ, որոնց միացան նաև հայերը, բողոքում էին ադրբեջանական ագրեսիայի և այնտեղ տեղի ունեցող տարաբնույթ ոտնձգությունների, նաեւ՝ ադրբեջանցի լրագրողների բանտարկության դեմ: Վերջիններս իրենց ձեռքերին պահում էին բանտարկված թղթակիցների անուն ազգանունները` պահանջելով ազատել նրանց:

aliev-berlin aliev-berlin-2

«Իմ համոզմամբ՝ այս ակցիայի կազմակերպիչներն ուզում էին Ալիևին հասկացնել տալ, որ այստեղ էլ կան հայեր, որ դեմ են ձեզ ու ձեր քաղաքականությանը, այստեղ ապրող բոլոր մարդիկ էլ տեսնում են ձեր գործունեությունը եւ ձեր երկրի իրավիճակը: Կարևորն այն է, որ նա կիմանա բողոքի ակցիայի մասին»,- մեզ հետ զրույցում ասեց Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դոկտոր Ժիրայր Քոչարյանը:

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բեռլին, 07.06.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930