Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կվերածի՞ Էրդողանը Թուրքիան դիկտատորական երկրի

Հունիս 08,2016 17:30

«Այսօր առաջին հերթին պետք է փորձենք հասկանալ, թե Թուրքիայում ինչ է կատարվում: Թուրքիան հիմա երկու ճանապարհ ունի: Առաջինը` կա՛մ այն Էրդողանի գլխավորությամբ վերածվելու է դիկտատորական մի երկրի, այսինքն` այնտեղ ոչնչացվելու են ազատ լրատվամիջոցները, ինչը արդեն իսկ տեղի է ունենում, արմատախիլ է արվելու ցանկացած այլախոհություն, մտավորականների ու երիտասարդների այն շերտը, որ փորձում է դեմ գնալ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես եւ հաջողում է ջարդել քրդերի դիմադրությունը, որն այնքան էլ հավանական չեմ համարում, կա՛մ էլ Թուրքիան քայքայվելու է քրդական եւ մյուս փոքրամասնությունների դիմադրության եւ իր բոլոր հարեւանների հետ առկա լուրջ խնդիրների հետեւանքով: Այսինքն` կա՛մ Թուրքիան իր սահմանները պետք է փակի, անցնի ինքնասպասարկման ռեժիմի, կա՛մ, եթե բաց է մնում, այնպես գոնե՝ ինչպես հիմա է, ապա նրա սահմաններն են շատ թույլ ու անկայուն, ինչպես նաեւ ներսում ունի հսկայական խնդիրներ, որոնք միայն քրդերի հետ չեն կապված:

Դրանք ներքաղաքական, ներկուսակցական պայքարի խնդիրներ են` կապված Էրդողանի կուսակցության ներսում առաջացած տարբեր վեկտորների հետ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը` անդրադառնալով Թուրքիայում այսօր տեղի ունեցող գործընթացներին:
Թեմայի մանրամասները

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930