Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր պատճառներ` վարունգի հյութ խմելու համար

Հունիս 08,2016 14:00

Վարունգի հյութն ամրացնում է սիրտն ու անոթները,
կանխում եղունգների քայքայումը ու մազաթափությունը
Վարունգի հյութը շատ օգտակար է խոցային թոքախտի, հազի, նյարդային համակարգի գրգռվածության, բարձր ջերմության, փորկապության դեպքում։
Մասնագետների տվյալներով՝ վարունգի հյութը գազարի եւ բազուկի հյութերի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների ու լնդերի, եղունգների ու մաշկի հիվանդությունների բուժմանը։

varung8-3

Վարունգը պարունակում է 95-97 տոկոս ջուր, 1-2 տոկոս շաքար, A, C, B եւ B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, եթերայուղ եւ այլն: 100 գրամ հումքի մեջ պարունակում է 23 միլիգրամ կալցիում, 42 միլիգրամ ֆոսֆոր, 14 միլիգրամ մագնեզիում, 141 միլիգրամ կալիում, 8 միլիգրամ նատրիում, ինչպես նաեւ՝ երկաթ, պղինձ, կրեմիում, յոդ եւ այլն:
Կալիումի մեծ պարունակության շնորհիվ, վարունգի հյութը կարգավորում է արյան ճնշումը։

Միկրոտարրերով հարուստ լինելու հանգամանքը վարունգն արժեքավոր է դարձնում շաքարախտի բուժման դեպքում։
Հիպոկրատը խորհուրդ է տվել նաեւ թութքի դեպքում վարունգի հյութ քսել հետանցքին։

varung8-2

Վարունգի հյութը համարվել է միզամուղ եւ տաքությունը իջեցնող։
Միզամուղ լինելով՝ մաքրում է քարն ու ավազը երիկամներից, միզապարկից (հատկապես դառը վարունգի հյութը), մաքրում անոթները։ Որպեսզի գազեր չառաջանան, ավելացնում են քացախ, սամիթ կամ մեղր։
Ամիրդովլաթ Ամասիացին գրում է, որ վարունգի հյութը օգնում է մենինգիտի, ուղեղի ուռուցքի դեպքում, եթե հյութը կաթեցվի քթի մեջ, կդադարեցնի արյունահոսությունը, անկանոն սրտախփոցը։ Օգնում է երիկամների ու միզապարկի խոցերի դպքում։

Սերմերի հյութը օգնում է լյարդի հիվանդության, փայծաղի ուռուցքի, թոքերի խոցի (քսելով) դեպքում։ Չարաշահումը վնասակար է։
Ռուսական բժշկությունը վարունգի հյութը օգտագործում է ջրգողության, թոքախտի, այրվածքների դեպքում։

Թոքախտի դեպքում խորհուրդ են տվել ամեն օր` առավոտյան ու երեկոյան ուտելուց առաջ 2 ճաշի գդալ հյութ խմել (մեղրով թեթեւակի քաղցրացված)։
Վարունգի հյութը ամրացնում է սիրտն ու անոթները, կանխում եղունգների քայքայումը ու մազաթափությունը, լավացնում լնդերի ու ատամների վիճակը։
Վարունգի, գազարի հյութերին եւ մի քիչ էլ առվույտի հյութի խառնուրդը բարերար ազդեցություն է թողնում ռեւմատիզմի, մաշկային հիվանդությունների դեպքում։
Այդ հյութի ազդեցությունն ուժեղանում է այլ հյութերի ավելացումով։ Վարունգի թարմ հյութը եւ մեղրը, խառնելով 20:1 հարաբերությամբ, խմում են 50-100 միլիգրամ, օրը 3-4 անգամ` վերին շնչառական հիվանդությունների, քրոնիկական բրոնխիտի, թոքախտի դեպքում` որպես խորխաբեր, իսկ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում որպես հանգստացնող ու ցավազրկող միջոց։
Սրտի իշեմիկ հիվանդության (ստենոկարդիա), սրտի ռիթմի խախտման, հիպերտոնիայի, քրոնիկական բրոնխիտի, երիկամների ու լյարդի հիվանդությունների, շաքարախտի, դիսբակտերիոզի, ճարպակալման, փորկապության դեպքում խորհուրդ է տրվում վարունգի թարմ հյութի եւ եռացված, գոլացված կաթի խառնուրդը 1:1 հարաբերությամբ խմել 50-100 միլիգրամ, օրը 3-4 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ:

 

«Առավոտ»

07.06.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930