Լրահոս
Օրվա լրահոսը

Հագուստի վրայի փայլը կարելի է վերացնել սովորական ռետինով

Հունիս 08,2016 13:30

Արդուկելիս երբեմն պատահում է, որ հագուստի վրա առաջանում են ոչ ցանկալի հետքեր, որից ազատվելու համար առաջարկվում են պարզ տարբերակներ:

Արդուկի հետքերը կարելի է հեռացնել գործվածքին նատրիում շփելով, ապա մաքուր ջրով ողողելով։

Կտորի վրայից այրված, խանձված տեղերը վերացնելու համար սոխը կտրել, քսել լաքային եւ լվանալ։

Բամբակե գործվածքների վրայից արդուկի հետքերն անցկացնելու համար առաջարկվում է դեղնած մասը թրջել սառը ջրով, այնուհետեւ քսել քլորալուծույթ, կամ դեղնած մասը թրջել սառը ջրով, այնուհետեւ մաքրել աղի եւ թույլ քացախի խառնուրդով։

Անկողնային սպիտակեղենի, վուշե եւ բամբակյա սպիտակ գործվածքների վրայից արդուկի հետքերը կարելի է վերացնել, եթե գործվածքները մի գիշեր թողնեք մածնաջրի (թանի) մեջ, կամ մաքրեք 1 բաժակ գոլ ջրի, 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդի եւ 1/3 թեյի գդալ անուշադրի սպիրտի խառնուրդով։

Սպիտակ բրդյա գործվածքներից այրված մասերը հեռացնելու համար պետք է լվանալ հավասար քանակությամբ 3% անուշադրի սպիրտի եւ ջրի լուծույթով։
Բրդյա եւ բամբակե չգունաթափվող գործվածքների վրայից արդուկի հետքերը կարելի է անցկացնել 10% կիտրոնաթթվի լուծույթով։

Հագուստի վրայի փայլը կարելի է վերացնել սովորական ռետինով կամ տաք ջրի եւ բենզինի հավասար խառնուրդով։

Առաջարկվում են նաեւ մի քանի այլ տարբերակներ`
Տաք ջրի եւ անուշադրի սպիրտի հավասար խառնուրդով։
Մուգ թեյի թուրմով (սրբել կոստյումի վրայի փայլը)։
Կերակրի աղով (լցնել փայլող մասին եւ տրորել սպունգով)։
Չոր ավազով։ Սկզբում այդ տեղը ջրով թեթեւակի թրջել, իսկ այնուհետեւ վրան ավազ ցանել եւ խոզանակով մաքրել։

Կերակրի աղի եւ անուշադրի սպիրտի լուծույթով (15 գրամ աղը եւ 15 գրամ անուշադրի սպիրտը լուծել 2 ճաշի գդալ ջրի մեջ), այնուհետեւ լվանալ տաք ջրով։
Հում կարտոֆիլով (շփել, թողնել չորանա, հետո խոզանակել):
Տաք սուրճի մեջ թաթախած կոշտ խոզանակով շփել սեւ կամ մուգ շագանակագույն հագուստը։

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930