Թուրքիայի իշխող կուսակցության անդամ, Դյուզիչիի քաղաքապետ Օքքեշ Նամլին, ի նշան Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման դեմ բողոքի, թե Գերմանիայից, թե «Մերսեդես» ֆիրմայից վրեժ լուծելու յուրօրինակ ձեւ է գտել:
Նա սեւ կտորով ծածկել է «Մերսեդես» բրենդի խորհրդանշանը եւ լուսանկարը հետեւյալ մակագրությամբ տեղադրել Twitter-ի իր էջում. «Վճռականորեն դատապարտում եմ եւ բողոքում Գերմանիայի ընդունած կեղտոտ որոշման դեմ», – գրել է թուրք չինովնիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Օքքեշ Նամլիի Twitter-ի էջի
Իսկ հայերը թող հպարտությամբ թուրքական շոր ու կոշիկ հագնեն: