«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) հունիսի 7-ին Armenia Marriott հյուրանոցում երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով:
Պատանիների խնդիրները բարձրաձայնելու կոչով հանդես եկող 13-ամյա Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի մեծացնելու սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, ընկերների նկատմամբ:
Նա նաև ցանկանում է, որ հունիսի 7-ը հռչակվի Պատանիների տոն. «Երեխաներին ու մեծերին նվիրված տոներ շատ կան: Լավ կլինի, որ պատանիները նույնպես ունենան իրենց տոնը: Հույս ունեմ, որ բոլորն այն կընդունեն»,- շնորհանդեսի ժամանակ ասաց Բեթթին:
Նշենք, որ «New Generation» նախագծի վրա աշխատել են Մարտին Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը և Դեմուելը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ