ՀՀ փաստաբանների պալատում այսօր քննվեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանը փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում էր ներկայացրել:
Հիշեցնենք, նաեւ, որ դատավորը կարգապահական վարույթ սկսելու դիմումը ներկայացրել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու գործով դատական նիստից հետո:
Այսօր փաստաբան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունը հետաձգվեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանին տրամադրվեն գործում առկա լրացուցիչ նյութեր, այդ թվում իրավիճակի հետ կապված լրատվամիջոցների տեսանյութերը, որպեսզի նա կարողանա գրավոր բացատրություն ներկայացնել, հայտնել դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ