Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը»

Հունիս 07,2016 22:30

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հունիսի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ապրիլյան պատերազմից հետո հունիսի 2-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության նիստում չէր կարող, իհարկե, անդրադարձ չլինել Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ավելին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի փոփոխության հարցը ներառվեց օրակարգում և բազմակողմանի քննարկվեց թեˊ հայ խորհրդարանականների, թեˊ ռուս գործընկերների ակտիվ մասնակցությամբ: Քննարկման ժամանակ կարծիքների, մտքերի ակտիվ փոխանակում կատարվեց հարցերի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անդրադարձ եղավ ռազմաքաղաքական զարգացումներին, դիվանագիտական գործընթացներին, ապրիլյան պատերազմի պատճառներին,  արգելված զինատեսակներին և այլն:

Չնայած որ նիստին հանդես եկող հայ պատվիրակության անդամներս ներկայացնում էինք տարբեր քաղաքական ուժեր, այնուամենայնիվ, երբ հարցը վերաբերվում է մեր երկրի անվտանգությանը, բոլորս հանդես ենք գալիս միասնականությամբ, որը և բխում է մեր երկրի շահերից: Համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ հիշատակվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կարևորվեց ձեռքբերված համաձայնությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու և դիտորդների թվի մեծացման ուղղությամբ:

Կարևոր էր, որ նիստի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որը կարելի է ասել առաջին փաստաթուղթն է միջազգային կառույցի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ հստակ նշվում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական գործընթացի նախաձեռնողը: Սա հասցեական հայտ ներկայացնելու լավագույն օրինակն է, որ ռազմական գործընթացները նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից:

Այոˊ, մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը, որը միջազգային հարթակներում մեր ձեռքբերված, ինչպես նաև դեռ սպասվող հաջողությունների գրավականն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930