Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը Aravot.am-ին պատմեց, որ վերջերս Բուխարեստում էր` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունում:
«800 համալսարան է ներգրավված ֆրանկոֆոն համալսարանների այդ ցանցում, եւ մեր համալսարանը միակն է, որ տալիս է ֆրանսիական դիպլոմ ուսանողներին, որոնց գրեթե 80 տոկոսը ընդունելության պահին ֆրանսերենին ընդհանրապես չի տիրապետում, մինչդեռ ցանցի բոլոր համալսարաններում ընդունելությունը զուտ ֆրանսերենով է: Հայաստանի մոդելով ցույց ենք տալիս, որ մեր ուսանողները գալիս են որակի հետեւից, այսինքն, շեշտադրվում են հայ ուսանողների մտավոր կարողությունները եւ բարձր գիտելիքները»,-փաստում է ռեկտորը:
Մանրամասները ապրիլի 8-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ