Ռումինիայում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության եզրափակիչ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց առաջատար Աննա Ուշենինայի հետ եւ 8,0 միավորով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Մարիա Կուրսովան պարտություն կրեց, Լիլիթ Գալոյանը նույնպես բաժանեց միավորը, իսկ Մարիա Գեւորգյանը պայքարն ավարտեց հաղթական մեկ միավոր վաստակելով:
Հայաստանի շախմատիստուհիները ամփոփիչ մրցաշարային աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ. 4. Լիլիթ Մկրտչյան, 32. Մարիա Կուրսովա, 66. Լիլիթ Գալոյան, 92. Մարիա Գեւորգյան:
Եվրոպայի առաջնությունում հանդես էին գալիս նաեւ այլ երկրներ ներկայացնող մեր հայրենակիցներ: Նրանք են Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա)՝ 71-րդ հորիզոնական, Ալինա Բալայանը (Ռուսաստան)՝ 76-րդ, Մերի Գրիգորյան (Անգլիա)՝ 106-րդ: Ի դեպ, Գեւորգյանն այսօր պարտության է մատնել հենց Գրիգորյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Եվրոպայի առաջնության պաշտոնական կայքի