Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հակամարտությունն ու ցեղասպանության ճանաչման՝ գերմանական բանաձն Ալիև-Մերկել հանդիպման առանցքում

Հունիս 07,2016 18:27

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ հանդիպել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու երկրների առաջնորդների միջև կայացած հանդիպումից հետո Մերկելն ու Ալիևը մամուլի ասուլիս են հրավիրել։ Թեմային անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից՝ ասելով. «Հակամարտության շփման գոտու հրադադարը փխրուն է, կայուն չէ, գործող ստատուս-քվոն անընդունելի է։ Ապրիլից ի վեր հայկական կողմը շարունակում է զինված սադրանքները, որոնք ուղղված են մեր դեմ»։

Գերմանիայի կանցլեր Մերկելը նույնպես անդրադարձել է  Արցախի հակամարտությանը՝ իր խոսքում ասելով. «Գերմանիան, որպես ԵԱՀԿ համանախագահող, կշարունակի համագործակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և կապեր պահպանել այս խնդիրը լուծելու համար, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Ընդհանուր առմամբ պարզ է, նաև Ռուսաստանն է մեծ դերակատարություն ունենալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Այս պահին Գերմանիան ղեկավարում է ԵԱՀԿ-ն և ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում»։

Գերմանիայի կանցլերի կարծիքով՝ պետք է ջանքեր գործադրել ոչ միայն հրադադարի պահպանման, այլև՝ քաղաքական գործընթացում առաջխաղացում ապահովելու համար։ Մերկելն ասել է, որ այս հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կամքը։

Անգելա Մերկելն անդրադարձել է  նաև 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին և Թուրքիայում դրա արձագանքներին. «Ես ջանքեր եմ գործադրելու, որպեսզի գործը հասնի Հայաստանի և Թուրքիայի միջև շփմանը։ Բունդեսթագի պատգամավորները, առանց բացառության, արդար են ընտրվել, թուրքերի արտահայտած պահանջներն ու արտահայտություններն այս թեմայով ինձ համար բացարձակ անհասկանալի են»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930