Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները` ՌԴ-ի կողմից Հայաստանի օդային պաշտպանության տնօրինման դեպքում

Հունիս 07,2016 18:09

Միջազգային հարաբերությունների հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) գործադիր տնօրեն Նիկոլայ Կապիտոնենկոն չի կարծում, որ հուլիսին Վարշավայում  կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին խիստ քննադատություն կհնչի  Ադրբեջանի հասցեին` ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ սանձազերծելու համար:

«Հարավային Կովկասի երկրների անվտանգության մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն-2016» ծրագրի շրջանակներում «Ռեգիոն»« կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Aravot.am-ի հարցին` արդյոք ՆԱՏՕ-ի`վարշավյան գագաթաժողովից պե՞տք է սպասել լուրջ քննադատություն՝ ուղղված Ադրբեջանի հասցեին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմի սանձազերծման տեսանկյունից, պարոն Կապիտոնենկոն պատասխանեց. «Կարծում եմ` Վարշավայում հռետորաբանությունն ընդհանուր առմամբ ուղղված է լինելու ալյանսի անդամ պետությունների պաշտոնական դեմքերի տեսակետը հայտնելուն ապրիլյան ռազմական իրադարձությունների վերաբերյալ: Սակայն քիչ հավանական է, որ անմիջապես Ադրբեջանին ուղղված քննադատություն կլինի»:

Մեր մյուս հարցին` Հայաստանն ու ՌԴ-ն փորձում են ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, և առաջիկայում այդ մասին համաձայնագիր կքննարկվի ՀՀ ԱԺ-ում, դա արդյոք չի՞ վնասի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին և արդյոք ՀՀ-ն ՆԱՏՕ-ի կողմից չի՞ դիտարկվի որպես թշնամական տարածք, ուկրաինացի փորձագետը պատասխանեց. «Տարածաշրջանային միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հարցում լուրջ քայլ է: Սակայն այն չի կարող լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերային հարաբերությունների պլանը հաշվի առնում է Հայաստանի` ՌԴ-ի հետ հարաբերությունները, հատկապես ՀՀ-ի` ՀԱՊԿ-ին անդամակցությունը: Այնպես որ, կարծում եմ Հայաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան եռանկյունու հարաբերություններում ոչ մի նոր բան տեղի չի ունենա: Բացի այդ ՆԱՏՕ-ն գիտակցում է տարածաշրջանում բոլոր երկրների հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը: Ուստի հարաբերությունների խզումը կնշանակի առանց այդ էլ բարդ իրավիճակն ավելի բարդացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930