Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Խալիկյան. Օրենսդրական փոփոխություններում թանկացման ոչ մի մեխանիզմ չկա

Հունիս 07,2016 18:03

Էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 7-ին Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության կազմակերպած տնտեսվարող սուբյեկտների իրազեկման միջոցառմանը բարձրացվեց նաեւ գնաճի խնդիրը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց օրենսդրական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները՝ պայմանավորված Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ:

Մասնավորապես՝ «Any Rose» ընկերության ներկայացուցիչը նկատեց, որ եթե 3 դրամանոց դրոշմապիտակն է բերում գների թանկացման, հետեւաբար՝ նույնը կլինի սերտիֆիկատների դեպքում:

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լեւոն Խալիկյանը պատասխանեց. «Իմ ներկայացրածի մեջ թանկացման բացարձակ ոչ մի մեխանիզմ չկար: Եթե մենք այսօր կանչել ենք բենզին ներմուծողներին, բենզինի վաճառքով զբաղվողներին՝ տեղեկացնենք, որ եթե ինչ-որ տեղ կա՝ թերալցվում է, եթե ինչ-որ տեղ կա «Ռեգուլյարը» «Սուպերի» տակ են ծախում, այդ ամենը վերացնեն, ինձ թվում է՝ ընդհակառակը՝ բերելու է էժանացման: Ցանկացած բենզալցակայանում, որտեղ 20 լիտրի փոխարեն լցնում են 18, կկասեցվի նրա գործունեությունը: Ցանկացած բենզալցականում, որտեղ «Ռեգյուլարը» լցնում են «Սուպերի» փոխարեն, այդ բենզալցակայանն էլ կտուգանվի եւ կկասեցվի: Այստեղ որեւէ մեխանիզմ չկա, որը կբերի թանկացման: Այստեղ բոլոր ներկաները սպառողներ են. բոլորդ էլ բենզին եք լցնում, գազ էլ եք լցնում, խաղալիք էլ եք առնում: Բնական է, եթե մտնում եք բենզալցակայան՝ բենզին եք լցնում, 20 լիտրի գումար եք վճարում, 18 են լցնում, դուք էլ եք սպառող, դուք էլ եք ձեզ խաբված զգում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930