Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորմուլա 1»-ին պետք չէ սպասել` ոչ պատերազմի վերսկսման, ոչ էլ դիրքերը վերադարձնելու առումով». Գեւորգ Մելքոնյան

Հունիս 07,2016 17:58

«Դեռեւս հարց է` Ադրբեջանը «Ֆորմուլա 1»-ը կօգտագործի՞, թե ոչ, որովհետեւ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու խնդիր ունենա, չի նայելու` «Ֆորմուլա 1»-ն ընթանում է, թե ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը` մեկնաբանելով տեսակետերը, թե Ադրբեջանը «Ֆորմուլա 1»-ից հետո դիմելու է Արցախի դեմ հերթական ռազմական գործողությունների:

Այս առնչությամբ մասնավորապես «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մասին Մելքոնյանն ասաց. «Հայկական կողմը պետք է խնդիր լուծի` առանց դիտարկելու «Ֆորմուլա 1»-ը, որի նշանակությունն ուռճացվում է: Չափազանց մեծ տեղ ենք տվել «Ֆորմուլա 1»-ին, մինչդեռ միջազգային առումով դրա նշանակությունն այդպիսին չէ: Այն չպետք է լինի մի ամսաթիվ, որի ժամանակ, որից առաջ կամ հետո պետք է լինեն…Եթե հայկական կողմից խնդիր պետք է լուծվի կամ ոչ, չպետք է սպասել «Ֆորմուլա 1»-ին: Սա արդեն քաղաքական-ռազմական որոշումների խնդիր է, եւ այդ հարցում հիմա կարծիք հայտնելը շտապողական կլինի: Այնպես որ, «Ֆորմուլա 1»-ին պետք չէ սպասել ոչ պատերազմի վերսկսման, ոչ էլ մեր կողմից դիրքերը վերադարձնելու առումով»:

Գեւորգ Մելքոնյանի խոսքով` կարծիքը, թե «Ֆորմուլա 1»-ից հետո Ադրբեջանը վերսկսելու է ռազմական գործողությունները, շտապողական է. «Պետք չէ խնդիրը զգացմունքային մակարդակով ընկալել եւ այդպես հետեւություններ անել»: Հիշեցնենք, որ հունիսի 17-18-ին Ադրբեջանում կանցկացվի «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի առաջնությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930