Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առինջ մոլլն» առաջարկում է նախ ժողովրդի վիճակը լավացնել, նոր անցնել սերտիֆիկատների տրամադրմանը (Տեսանյութ)

Հունիս 07,2016 17:50

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայությունը հունիսի 7-ին էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպել էր տնտեսվարող սուբյեկտների իրազեկման միջոցառում:

Միջոցառման ընթացքում ծառայության պետ Լեւոն Խալիկյանը ներկայացրեց օրենսդրական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները՝ պայմանավորված Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ եւ պատասխանեց ներկաների հարցերին: Մասնակցում էին նաեւ «Առինջ մոլլի» ներկայացուցիչները, վերջիններս բարձրացրեցին սերտիֆիկատ ստանալու հարցը:

«Պետք է մի քիչ էլ նայենք ժողովրդին, պետք է մի բան մտածենք, որ ժողովրդին մի բանով նայենք, ոչ թե ես հիմա գնամ աշխատողներին ասեմ՝ գիտեք՝ ի՞նչ, դուք հիմա պետք է գնաք 500 դրամ տաք սերտիֆիկատին: Մարդ կա՝ այդ 500 դրամն էլ չունի»,- ասաց «Առինջ մոլլի» տնօրեն Սամվել Հակոբյանը:

Լեւոն Խալիկյանը պատասխանեց, որ եթե ներմուծումը կատարվում է այլ երկրից, ապա սերտիֆիկատը պարտադիր է, իսկ եթե ներմուծվում է Մաքսային միության սահմաններից, ապա ներմուծող կազմակերպությունը պարտավոր է տալ սերտիֆիկատ. «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ ինչ-որ խաղալիքից մեկը թունավորվեց, ինչ-որ մեկը կոսմետիկայից բորբոքվեց, խնդիր ունեցավ: Սերտիֆիկատը փաստում է, որ տվյալ ապրանքն անվտանգ է, որ ասում եք բեռ կդառնա տնտեսվարող սուբյեկտի համար, ես չեմ կարծում, որ այն գումարի մասին է խոսվում, որ բեռ դառնա»:

«Առինջ մոլլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը ասաց, որ դեմ չէ սերտիֆիկատներին, բայց ժողովուրդը ծանր իրավիճակում է: Նա առաջարկեց նախ ժողովրդի վիճակը լավացնել, ապա նոր անցնել սերտիֆիկատների տրամադրմանը: Լեւոն Խալիկյանը պատասխանեց, որ սերտիֆիկատի առկայության դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտը իր ապրանքը կարող է վաճառել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Մաքսային միության անդամ երկրներում:

«Ձեր ասածը, պարո՛ն Ներսիսյան, ես ընդունում եմ. կան տնտեսվարող սուբյեկտներ փոքր, որոնք վաճառում կամ վերավաճառում են: Նրանցից չենք պահանջում  սերտիֆիկատ հանել, մենք պահանջում ենք՝ նրանք, ումից, որ առնում են այդ ապրանքը վերավաճառելու համար վերցնեն նաեւ սերտիֆիկատը, պատճեն: Երբ որ տեսչությունը գա ստուգման, այս մարդը չասի՝ չունեմ, եկեք տուգանեք, հանի սերտիֆիկատը ցույց տա, մենք էլ իմանանք՝ անվտանգ է: Մեր այսօրվա հավաքի իմաստն այն է, որ մենք փորձենք ձեզ ապացուցել, որ մենք ոչ մի ձեւ չենք ուզում ձեզ տուգանել: Այսօր հավաքվել ենք, որ բոլորով փորձենք  ձեր ասածների լուծումները գտնել, որ գանք ձեր տոնավաճառ, բոլորի մոտ լինի այդ սերտիֆիկատը»,- ասաց Խալիկյանը:

Arinj_mol_2

Սակայն, «Առինջ մոլլի» ներկայացուցիչները, հավանաբար, ընդհանուր հայտարարի չգալով, հեռացան միջոցառումից:

Ամի  ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930