Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հունիս 07,2016 17:43
namak

Մեծարգո՛ Վարչապետ,

Ցանկանում եմ hավատալ Ձեր հայտարարության անկեղծությանը, որ գոնե հիմա որոշել եք լուրջ պայքարել երկրում տարվող համատարած կոռուպցիայի դեմ, քանզի այն տասնյակ երիտասարդ զոհերի պատճառ է դարձել:

Ուստի, Ձեզ եմ դիմում խնդրանքով՝ վերանայել ՀՀ-ում տարվող ազգակործանիչ գիտավարչական քաղաքականությունը, որը վստահված է մեկ անձի՝ ԳՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող մի չկայացած գիտնականի, որն, առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու, դեռ շարունակում է խմբակային թալանի միջոցով ոչնչացնել հանրապետության գիտությունը՝ վտանգելով ոչ միայն երկրի քաղաքակիրթ ապագան, այլև նրա անվտանգությունը: Հարկ եմ համարում նշել, որ քաղաքակիրթ երկրներում նման գիտավարչական քաղաքականությունը իրականացնում է երկրի առաջատար գիտնականներից բաղկացած Ազգային խորհուրդը:

ԳՊԿ-ի պետական վնասարարության մասին կարելի է դատել, եթե հարկ համարեք հանրապետության գիտական ներուժի փաստագրման նպատակով ուսումնասիրել, թե ՀՀ Պաշտպանության նախարարությունը քանի գիտապաշտպանական առաջարկներ է ստացել ԳՊԿ-ի կողմից տասնամյակ շարունակ շռայլ և անօրինական կերպով ֆինանսավորվող <<Քենդլանման>> կեղծ ծրագրերից և ամենաբարձր պետական աշխատավարձով վճարվող գիտաշխատողների (ակադեմիկոսներից, արդյունավետ աշխատողներ համարվող և երկրի նախագահի պարգևին արժանացած գիտնականներից) կողմից, այն ժամանակ, երբ սահմանում բազմաթիվ երիտաարդներ են զոհվում ժամանակակից տարրական գիտապաշտպանական համակարգների բացակայության պատճառով: Որպես նախկին ՌԱՀ-ի ԳՏԽ առաջին նախագահ և երկրի գիտատեխնիկական ներուժին քաջատեղյակ անձ՝ կարող եմ նաև Ձեզ ներկայացնել գիտապաշտպանական թեմաներ իրականացնող այն գիտական խմբերի ցուցակը, որոնք դարձել են ԳՊԿ-ի նախագահի կամայականությունների զոհը:

Գիտավարչական բնագավառում տիրող աղետալի վիճակի մասին կարել է նաև դատել, եթե միայն փորձեք ստուգել գիտության բնագավառի ֆինանսավորման գիտական հիմնավորումները կամ ծանոթանաք միայն ՀՀ Նախագահի ՎԾ-ի և ՀՀ ՎՊ-ի ստուգումների արձանագրություններին և համապատասխան հայտարարություններին:
Ի դեպ նշեմ, որ մինչև ՀՀ ԿԳՆ կողմից ԳՊԿ-ի ստեղծումը իր հսկայական աշխատակազմով, երբ հանրապետության գիտնականների թիվը կրկնապատիկ շատ էր, և գիտության վիճակը ավելի բարվոք, ԿԳՆ գիտական վարչությունը բաղկացած էր ընդամենը չորս աշխատակցից:

Իմ որոշումը բաց նամակով դիմել Ձեզ թելադրված է նրանով, որ նույն հարցով դիմել եմ նորանշանակ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանին, սակայն նրա ոչ համարժեք գրավոր պատասխանից և նրա հետ հանդիպումից հասկացել եմ, որ նախարարը առանց ՀՀ կառավարության լիարժեք աջակցության չի կարող արմատական բարեփոխումներ իրականացնել և ազատվել պետական բյուջեի համար չարորակ ուռուցք դարձած, գիտական աշխատողների թիվը գերազանցող հսկայական գիտավարչական աշխատակազմերից, ինչպիսիք են ԳՊԿ-ն և <<ակադեմիկոսների ակումբը>>, որի մեծամասնությունը գիտությանը անհայտ, բայց խմբակային սկզբունքով ընտրված <<տիտուլակիրներ>> են և վարձատրվում են անհամեմատ բարձր, քան իրական գիտության մշակները:
Խորին հարգանքով՝
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ,
ՀՀ Կառավարությանը կից, նախկին ՌԱՀ-ի ԳՏԽ-ի առաջին նախագահ,
պրոֆ. Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930