Հունիսի 4-5-ը Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ամենամյա ծրագրին՝ հյուրընկալելով հարյուրավոր այցելուների:
Օտտավացիներին և քաղաքի հյուրերին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու դիվանագիտական ներկայացուցչության շենքի ճարտարապետությանն ու պատմությանը, տեղեկություններ ստանալ հայկական մշակութի և մշակութային կոթողների պատմության վերաբերյալ: Հյուրերին հանգամանալից ներկայացվեց հայկական ճարտարապետական արվեստը և դրանում խաչքարերի, եկեղեցիների դերն ու արժեքը:
«Օտտավայի բաց դռներ» ծրագրի շրջանակներում, որին չորրորդ տարին անընդմեջ իր մասնակցությունն է ունենում նաև Կանադայում ՀՀ դեսպանությունը, հանրության համար իրենց դռներն են բացում մշակութային, պատմական, հանրային նշանակություն ունեցող շենքեր, այդ թվում` մի շարք դեսպանություններ: 1908թ. կառուցված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության շենքը, որը 2007թ. ընդգրկվել է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող կառույցների շարքում, նախկինում ծառայել է որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը:
ՀՀ ԱԳՆ