Հունիսի 7-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրագրողներին ներկայացրեց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին (լուսանկարում) եւ վերջինիս նախաձեռնությամբ ու հրավերով Հայաստան այցելած Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերին: Պարոն Արզումանյանը նշեց, որ Ջ. Ֆիշերի եւ թատրոնի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության եւ ընթացիկ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Պարոն Ֆիշերը մասնակցել է նաեւ թատրոնի մենակատարների լսումներին:
Անդրանիկ Արզումանյանը հայտնեց, որ թատրոնում տեղի է ունեցել իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկիի ճանաչողական այցը, քննարկվել են թատրոնի լուսային տեխնիկայի առավել արդյունավետ շահագործմանը եւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
«Առավոտի» հարցերի պատասխաններն՝ ուղղված Անդրանիկ Արզումանյանին, Կոնստանտին Օրբելյանին եւ Ջոն Ֆիշերին, կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև