Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Մենք ուռճացած սպասելիքներ ենք ունենում» (Տեսանյութ)

Հունիս 07,2016 16:14

«Երբ մենք մեզ համար իլյուզիաներ ենք կազմում, երբ մենք ուռճացած սպասելիքներ ենք ունենում, երբ մենք ունենում ենք սպասելիքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, կամ մեր հանրությանն ենք այդպիսի մեսիջներ տալիս, ու հետո, երբ այդ սպասելիքները չեն իրականանում, առաջանում են հիասթափություն կամ հակա տրամադրություններ: Այսինքն՝ մեր սպասելիքները պետք է լինեն շատ հստակ, հասցեական»,- այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը`պատասխանելով «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի`Հայաստանի խորհրդարանում վավերացնելուն վերաբերվող հարցին: Լրագրողը նաեւ հետաքրքրվեց`Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում այդ հարցը քննարկվե՞լ է, մանավանդ, որ ապրիլյան պատերազմում ակնհայտ դարձավ, որ Հայաստանը պետք է ինքնուրույն լուծի իր պաշտպանության խնդիրները: Համաձայնագրի վավերացման հարցը մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հետեւյալ ընթացքն էր ստացել:

«Մենք պետք է հստակ հասկանանք, թե որ խնդրին ինչպիսի լուծում ենք պահանջում և ումից: Ի՞նչ ենք մենք հասկանում՝ ասելով դաշնակցային հարաբերություն, արդոք դաշնակից ասելով՝ մենք պատկերացնում ենք, որ առաջին իսկ գրոհի դեպքում ինչ-որ մեկը գալու է ու մեր կողքը կանգնելու է, թե՞ սպասում ենք, թե ինչպիսի հայտարարություններ պետք է արվեն, ինչպիսի գնահատականներ պետք է տրվեն միջազգային կամ դիվանագիտական շրջանակներում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նա նաեւ հավելեց`չի կարծում, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հարցադրումները բերելով ու հասցնելով խորհրդարան, խորը վերլուծություն չի իրականացրել եւ խորապես չի համոզվել, որ խնդրի նման լուծումն իսկապես օգտակար է ու Հայաստանի համար կարևոր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930