Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ցեղասպանության հարցում մեծամասնության տրամադրություններն ավելի ծայրաստիճան են, քան` Էրդողանինը. Ալեքսանդր Ստեփանյան

Հունիս 07,2016 23:13

«Երեւի թե քչերն էին Անկարայից այլ արձագանք սպասում: Գերմանացիները պատրաստ էին նման զգացմունքայնության աստիճանին, բայց հավասարակշռություն են պահպանում: Երկու երկրների միջեւ փոխկապվածությունն այնքան մեծ է, որ հազիվ թե Էրդողանը երկար ժամանակ դժգոհություն արտահայտի: Պետք է խոստովանել նաեւ, որ գերմանական խորհրդարանի որոշումն առանց պատասխանի նա թողնել նույնպես չի կարող: Քաղաքականապես թույլի դերը նրան ձեռնտու չէ:

Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը

Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը

Կարծում եմ, Թուրքիայում ցեղասպանության հարցում մեծամասնության տրամադրություններն էլ ավելի ծայրաստիճան են, քան Էրդողանի դիրքորոշումը, եւ նա չի կարող արհամարհել նման բաները: Նա պարտավոր է դրանք հաշվի առնել եւ օգտագործել այն իրեն ի շահ», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանն` անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանն ու դրան հետեւած` Թուրքիայի իշխանությունների բուռն արձագանքին:

Ալեքսանդր Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` հունիսի 8-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930