Հարցարզույց Ռուս Ուղղափառ եկեղեցու Ս. Կոզմա և Ս. Դամիանոս եկեղեցու հոգևոր սպասավոր Հայր Իոհան Գուայտայի հետ:
-Հայր Իոհան, Ձեր «Ճիչ Արարատից» գրքում Դուք գրել եք, թե Հայաստանին երբեմն դատապարտում են այն բանի համար, որ լինելով քրիստոնեությունը պետական ազգային կրոն հռչակած առաջին երկիր՝ չի ներում Թուրքիային գործած հանցանքի համար: Գրքում ցույց եք տալիս, որ դժվար է ներել, քանի դեռ Թուրքիան Հայաստանից ներում չի հայցել: Մեր օրերում ադրբեջանցիները կրկին խախտեցին խաղաղությունն Արցախում, հարձակվեցին հայերի վրա: Որպես հոգևորական՝ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը: Ինչպե՞ս պայքարել չարի դեմ:
-Ոչ մի եկեղեցի չի ժխտում, որ երբ հարձակվում են հայրենիքի վրա, կարելի է պաշտպանվել: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հարձակմանը՝ մինչ այժմ ագրեսիայի իմաստը չեմ տեսնում, այն թեթևամտություն և հիմարություն էր: Ադրբեջանցիների կողմից շատ պարզունակ քայլ էր Արցախը վերադարձնելու փորձը: Հուսանք՝ ռազմական գործողությունները չեն շարունակվի: Պետք է աշխատել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, որպեսզի Արցախը լեգիտիմ կարգավիճակ ունենա:
Հարցազույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով`