Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ն ուշադրություն դարձնել խաղալիք գնելիս

Հունիս 07,2016 15:06

«Խաղալիքը պարտադիր պետք է ունենա համապատասխան սերտիֆիկատ»,- հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լեւոն Խալիկյանը:

Նա պարզաբանեց, որ սերտիֆիկատի առկայությունը փաստում է, որ տվյալ խաղալիքն անվտանգ է, համապատասխանում է ազգային չափանիշներին. «Սերտիֆիկատի բացակայության դեպքում՝ ոչ ոք չի կարող ասել, թե տվյալ խաղալիքը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Իրականացվել են բավականին շատ ստուգումներ, արձանագրվել են բավականին խախտումներ, եղել են նաեւ դեպքեր, երբ խաղալիքների մի ամբողջ խմբաքանակ ոչնչացվել է»:

Լեւոն Խալիկյանը նշեց, որ խաղալիքների վաճառք իրականացնող ցանկացած կազմակերպություն պարտավոր է հաճախորդի առաջին իսկ պահանջի դեպքում ներկայացնել սերտիֆիկատ: Խաղալիքները պետք է ռուսերեն եւ հայերեն մակնշումներ ունենան. «Տվյալ մակնշման վրա պետք է զետեղված լինի այն բոլոր ինֆորմացիան, որն անհրաժեշտ է գնողին իմանալ՝ ո՞ւմ կողմից է արտադրված տվյալ խաղալիքը, որքա՞ն է ժամկետը ու ի՞նչ է իրենից ներկայացնում»:

Լեւոն Խալիկյանը հայտնեց, որ Հայաստան խաղալիքները հիմնականում ներկրվում են Չինաստանից, նա շեշտեց, որ այդ հանգամանքը չի նշանակում, որ այդ խաղալիքները վտանգավոր են. «Ցանկացած խաղալիք պետք է անցնի լաբորոտոր փորձարկում, որից հետո ստանում է համապատասխան սերտիֆիկատ, որը փաստում է, որ այդ խաղալիքն  անվտանգ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930