Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Խալիկյան. Հայաստանի 100% ԱԳԼՃԿ-ներում տեղադրված են բաշխիչ աշտարակներ

Հունիս 07,2016 14:41

«Տեսչությունը բացարձակապես ցանկություն չունի գնալ, ստուգել, տուգանել»,- հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լեւոն Խալիկյանը:

Նա նշեց, եթե ծառայությունը կարողանա տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանավորվել, խախտումները վերացվեն, ապա իրենց ստուգումները շատ ավելի հեշտ կանցկացվեն եւ խախտումներ չեն արձանագրվի:

«ԱԳԼՃԿ-ների  (ավտոգազալիցքավորման ճնշակայան) ոլորտում բավականին խոշոր ստուգումներ են իրականացվել: Եթե հիշեք, նախկինում գազալցակայաններում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին: Տեսչությունը նույնպես հանդիպումներ կազմակերպեց տվյալ ոլորտի հետ, իրականացվեցին ստուգումներ: Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության գործող 100 տոկոս ԱԳԼՃԿ-ներում տեղադրված են բաշխիչ աշտարակներ, ինչը կարելի է ձեռքբերում համարել: Սա եւս մեկ քայլ է էլ դեպի ավելի անվտանգ   գազալիցքավորում»,- ասաց նա:

Լեւոն Խալիկյանը ընդգծեց, որ այժմ հաճախորդը կարող է տեսնել թե՛ մթնոլորտային ճնշումը, թե՛ ջերմաստիճանը, այն դեպքում, երբ նախկինում հաճախորդը ընդամենը 1 տվյալ էր տեսնում: Նա հայտնեց, որ ԱԳԼՃԿ-ներում, եթե խախտում է հայտնաբերվում, ապա նշանակվում է վարչական տուգանք եւ արգելվում է նրա գործունեությունը, մինչեւ խախտման վերացումը. «Այսինքն՝ այն ժամանակ, երբ նախկին տեսչությունը իր ամբողջ ուժերը ներդրել էր ԱԳԼՃԿ-ների վերահսկողությունը իրականացնելու համար բավականին քանակությամբ ԱԳԼՃԿ-ների գործունեություն կասեցվել է մինչեւ խախտման վերացումը: Մոտ 15-20 տոկոսը կասեցվեցին, տեւեց 5-20 օր մինչեւ տեղադրեցին բաշխիչ աշտարակները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930