Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ է գրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը։
Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի´ նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեր ժողովրդի մեջ հարուցել է խոր ափսոսանք»։ Աթեշյանն իր խոսքում նշել է, որ Թուրքիայի հայ համայնքը կիսում է ժողովրդի մտահոգությունները։
Շարունակելով իր միտքը՝ Աթեշյանը գրում է, որ անընդունելի է, երբ Գերմանիայի խորհրդարանն որոշում է կայացնում թեմայի շուրջ, որի հանդեպ իրավասություններ չունի և դա անում է ամբողջ գերմանացի ժողովրդի անունից. «Հայ ժողովրդի աչքի առջև ողբերգություն է տեղի ունեցել, և այդ ողբերգությունը միջազգային քաղաքականության ասպարեզներում օգտագործելը իսկապես մտահոգիչ է և ցավի աղբյուր»։
Կարդացեք նաև