Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 4-5 աստիճանով, 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևանում՝
Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ին, 12-ին՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.50C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.30C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ