ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈՒՆԻՍԻ 2016թ. — «Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը գլադիատորների են վերածվել միջազգային հանրության աչքի առջև»։ Այս մասին Մոսկվայում հայտարարել է Ռուասատանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։
Նա նշել է, որ իրական մտավորականությունը պետք է պատասխանատվություն զգա զոհվող զինվորների կյանքի համար։
«Պետք է գտնվեն մարդիկ, ովքեր հայացքը կնետեն ապագային։ Անհրաժեշտ է պայմանավորվել, մենք այլ ելք չունենք։ Այժմ, ուղիղ ագրեսիայից հետո, դրա մասին դժվար է խոսել, սակայն պետք է գտնել ելքեր խոսքով, ոչ թե արդարացնել այն, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է նա։