ԱԺ-ում ֆինանսների փոխնախարար, գլլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը (լուսանկարում) ներկայացնում է 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պահանջեց քաղաքական գնահատական տալ՝ ի՞նչ արդյունք ենք ստացել: ՀՆԱ-ն նախատեսված է եղել 4,1 տոկոս, կատարվել է 3 տոկոս: Տեղի է ունեցել 2009-ից հետո, որը ամենաճգնաժամային տարին է եղել, անկանխատեսելի երեւույթ՝ 26,5 տոկոսով ներկրման ծավալները կրճատվել են, ընդհանուր շրջանառության 20,6 տոկոսի կրճատում է եղել: Անցյալ տարի 80 մլրդ դրամի չափով հարկեր քիչ հավաքագրեցինք, տվեք գնահատական՝ կառվարությունը իր եռամյա ծրագիրը կանխատեսելիս չի՞կարողացել կանխատեսել այս երեւույթները:
Ատոմ Ջանջուղազյանը քաղաքական գնահատական չտվեց, միայն ասաց, որ այդ թվերը ճիշտ են, արտահանման ցուցանիշն էլ նվազել է 3,9 տոկոսով: Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս կառավարությունն էլ սխալ է կանխատեսումներ անում, օրինակ, մի քանի ամսվա կտրվածքով 4-4,5 անգամ սխալ է կանխատեսել, որ ներկրման ծավալները կկրճատվեն. «Տենց բան մեկ էլ եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ 2008-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ բերել են բյուջեն ստեղ, պարզվել է, որ 7,2 տոկոս աճ է կանխատեսվում, բայց եղել է -14 տոկոս: Չե՞ք կարողանում կանխատեսում անել»:
Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց՝ 2014-ի առանձնահատկությունները հիշեք. «Դեկտեմբերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք անորոշության աստիճանը տնտեսական ցուցանիշների առումով մեծացրեցին: Ոչ մեկը, նաեւ դուք չէիք կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ