Armtimes.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ նախագահական նստավայրում պարգեւատրման արարողության ժամանակ հետմահու Ազգային հերոս պարգեւի է արժանանալու ԼՂՀ զինծառայող, ՀՀ ԶՈՒ կապիտան, ապրիլյան պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանը։ ՊՆ-ից հրաժարվեցին մեկնաբանել այս լուրը՝ ասելով, որ տեղեկություն չունեն այդ մասին, իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը նկատեց, որ դեռ հունիսն է, իսկ պարգեւատրման արարողությունն ամիսներ անց է լինելու։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում