Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին պատերազմ կանխատեսած քաղաքագետը պատերազմ է կանխատեսում նաեւ օգոստոսին

Հունիս 07,2016 12:54

«Գերմանիայի այդ ուղերձը բավական հզոր էր: Այդ ուղերձի միջոցով Գերմանիան թուրք միգրանտներին հասկացրեց, որ իր համբերությունը հատել է: Քյոլնի իրադարձություններից հետո գերմանական սոցիումի անհանգստությունները հասել են իրենց գագաթնակետին, եւ այդ է պատճառը, որ գերմանական խորհրդարանն օրենքի ուժով ջանաց սանձել միգրացիոն ճգնաժամը: Գերմանիան հասկացրեց միգրանտներին` դուք պետք է ենթարկվեք մեր օրենքներին, այլապես ճանապարհը բաց է, կարող եք հեռանալ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ պնդելով, որ Գերմանիայի ընդունած բանաձեւը հայերի օգտին էր, բայց միայն իրենց շահերից ելնող:

Քաղաքագետը պատմեց, որ թուրքերի մասնակցությամբ բոլոր խորհրդաժողովներում, որտեղ ինքը նույնպես ներկա է եղել, թուրք մասնակիցներից հայոց ցեղասպանության մասին միայն ժխտողական հայտարարություններ է լսել. «Ես նրանց ասում եմ՝ մի քանի տասնյակ գիտնականներ բալասան են դնում ձեր սրտին՝ ասելով, որ Ցեղասպանություն չի եղել, բայց չէ՞ որ հայկական կողմը կարող է հրավիրել հարյուրավոր մասնագետների, ովքեր կփաստեն, որ Ցեղասպանություն եղել է»:

Տիկին Գեւորգյանը խոսեց նաեւ ԼՂ հակամարտության մասին, ասաց՝ ապրիլյան պատերազմը ինքը նախապես էր կանխատեսել.« Իմ հաշվարկներով՝ կարճատև պատերազմ կլինի նաև օգոստոսին: Ադրբեջանը կհարձակվի հայկական կողմի վրա: Դա անխուսափելի է: Իսկ արդեն այսօր Ռուսաստանում խառնաշփոթ է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններն առավել նկատելի դարձան: ԼՂՀ-ի համար այս իրավիճակում իդեալական տարբերակը կլիներ հետաձգված կարգավիճակը: Ղարաբաղի իրավունքները միջազգային կառույցներում ամենալեգիտիմ կերպով պետք է և կարող է ներկայացնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, քանի որ հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգևորականի գործոնը չի օգտագործվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եկեղեցին ու պետությունը անջատ են: Այս «քաղաքագետը» ինչպե՞ս կարող է անգամ նշել,որ «Ղարաբաղի իրավունքները միջազգային կառույցներում ամենալեգիտիմ կերպով պետք է և կարող է ներկայացնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը»: Այս ի՞նչ անլու՛րջ առաջարկ է: 1915-ից հայը դասեր չքաղե՞ց:

    Հարց՝ եթե Արցախը «անկախ պետություն» է, ապա այդ ո՞ր ԻՐԱՎԱԿԱՆ հիմքի վրա են ՀՀ քաղաքացի զինվորները ծառայում ու զոհվում Արցախում:

  2. Մ.Գրիգորյան says:

    Այսինքն, Մոսկվայից եկած պայծառատես-քաղաքագետը Արցախի հարցը ուզում է ներկայացնել որպես կրոնական կոնֆիկտ: Թուրքերին էլ «գլխի է գցում», որ միլիարդներ կստանան շվեյցարական բանկերից (եղեռնի զոհերի փողերը), եթե ճանաչեն ցեղասպանությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930