Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի քաղաքական հավակնությունները կործանարար են Արցախի համար». «168 ժամ»

Հունիս 07,2016 12:46

Հունիսի 5-ին Ստեփանակերտ մեկնած Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և նրա համախոհների ելույթներն ու գործողությունները՝ երթը դեպի նախագահի նստավայր, որի մասնակիցները, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի գլխավորությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից պահանջել են Բաբայանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում, որոշակի հարցեր են առաջացնում։ Ավելին, քիչ չեն Բաբայանի անվան շուրջ տարածվող հրապարակումները նրա քաղաքական ծրագրերի մասին, որոնք կապված են Մոսկվայի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Որքանո՞վ են իրատեսական շրջանառվող սցենարները», և «ի՞նչ է կատարվում Արցախում» հարցերի շուրջ «168 ժամը» զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

– Պարոն Կոլերով, տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական կյանքում ակտիվ խմորումներ են հասունանում, և դա սկսվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի այցով Արցախ, որտեղ նրան ընդունեցին հավաքով Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, ապա պահանջներ հնչեցին՝ նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել նրա համախոհ Հայկ Խանումյանը, ով նման պահանջներ էր հնչեցնում։ Ի՞նչ առաքելությամբ է Բաբայանը վերադարձել Արցախ, ըստ Ձեզ։

– Կարող եմ հետևյալն ասել տեղի ունեցողի վերաբերյալ։ Սամվել Բաբայանին ես ծանոթ եմ անձամբ, դեռևս տարիներ առաջ էի ծանոթացել նրա հետ, ուստի նրա մասին անձնական տպավորություններով կարող եմ կիսվել։ Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը ոչ մի կերպ, նույնիսկ 1%-ով իրենից քաղաքական գործիչ չի ներկայացնում, նա հասարակ ռազմական գործիչ է, նա քաղաքական գործիչ չէ, ուստի քաղաքական հեռանկարներ նա չունի։ Ներկայումս այն մարդիկ, այն համակիրները՝ խոսքը 2-3 հոգու մասին է, որոնք պահանջում են նշանակել նրան Պաշտպանության նախարարի պաշտոնում, պարզապես սադրանքների են դիմում, դա սադրանք է, քանի որ, եթե այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են, կայացվեին այնպես, ինչպես այդ մարդիկ են ցանկանում, Արցախ պետություն վաղուց չէր էլ լինի։ Այսօր այս մեկը մի բան է ցանկանում, մյուսը՝ մեկ այլ, երրորդը՝ մեկ այլ։

Եթե այդ երկու-երեք հոգին կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի տերերն են, նրանք իրավունք ունեն «բարձր ոռնալ», պարզապես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք առաջ քաշում նման պահանջներ։ Ես կարծում եմ՝ Դուք ևս նույն հաջողությամբ կարող եք նման պահանջներ առաջ քաշել։ Որևէ կշիռ այդ պահանջը չունի, առավել ևս, երբ այն վերաբերում է պետության ճակատագրին։ Նրա կողմնակիցների ելույթները, նրանց ակտիվությունը սադրանք է։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ նա չունի հեռանկարներ, բայց չունի նաև քաղաքական հավակնություննե՞ր, չէ՞ որ այդ ելույթները, թեև նա հերքում է, որ ունի նման ցանկություններ, նրա ներկայությամբ հնչեցին։

– Սամվել Բաբայանը քաղաքական հավակնություններ ունի, բայց նա չունի տվյալներ, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ, նա քաղաքական գործիչ չէ։ Բաբայանի բոլոր քաղաքական հավակնությունները կործանարար բնույթ են կրում այն երկրի համար, որին նա պաշտպանել է Արցախյան պատերազմի ժամանակ։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛…Եթե այդ երկու-երեք հոգին կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի տերերն են, նրանք իրավունք ունեն «բարձր ոռնալ»…՛՛
    Սա ռուսական սովորական շովինիզմի դրսևորում չէ միայն, սրանք ՛՛վերևից՛՛ իջեցվող այն քաղաքական կոդերն են, որոնց արդյունքում ԼՂՀ բորենիացված իշխանավորները Հայկ Խանումյանի նկատմամբ լկտի՝ սակայն հավի ուղեղով հաշվեհարդար են տեսնում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930