Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ԱԽՔ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 07,2016 12:41

Դեռեւս այս տարվա փետրվարին տրված հարցազրույցով Արմեն Գեւորգյանը շատ նրբորեն «իշմար» տվեց Սերժ Սարգսյանին, թե պատրաստ է վերստին «հանձնվելու» իշխանությանը։ Նրա հայտարարություններն իր հեռանկարի մասով ամիսներ առաջ մենք օպտիմիստական որակեցինք. «Եթե ես զգամ, որ կարող եմ կոնկրետ տեղում կոնկրետ խնդրի կամ գործառույթի առումով օգտակար լինել, եւ իմ ծառայությունից ոչ միայն ես շահեմ, այլեւ մարդիկ, ովքեր այդ ցանկությունն ունեն, իհարկե, չեմ կարող նստել տանը եւ ասել՝ չէ, գիտեք, ես պետական համակարգում այլեւս չեմ աշխատելու, նման խնդիր չկա։ Կարծում եմ՝ այսօր, միգուցե այս ընդմիջումից, նոր միջավայրում հայտնվելուց հետո, շատ բաների կարելի է այլ կերպ նայել։ Ես չեմ բացառում ոչինչ։ Միակ բանը, որ հստակ պատկերացնում եմ, ինչ էլ անեմ, որտեղ էլ լինեմ, պետք է ամեն ինչ անեմ մեր երկրի զարգացման, առաջընթացի համար, դրական դինամիկայի մասնակիցը դառնամ», նշել էր նախկին փոխվարչապետն ու ակնարկել, թե իր ճակատագրում զիգզագները եղել են՝ քաղաքական-պետական, ու ինքը չի բացառում, որ հերթական մի զիգզագ կարող է լինել։

Հիմա փորձենք հիշեցնել, թե ով է Արմեն Գեւորգյան ֆիգուրը՝ օգտագործելով «Չորրորդ իշխանության» այն հրապարակումները, որոնք մինչեւ այսօր չեն հերքվել։ Այսպես՝ առաջին անգամ Արմեն Գեւորգյանը ի հայտ եկավ 1996թ., երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Արմեն Սարգսյանը։ Վերջինս ձեւավորեց խորհրդականների մի խումբ, որտեղ ընդգրկեց ՀՀ ԱԺ-ի հովանավորությամբ Սանկտ-Պետերբուրգի կառավարման դպրոցի դասընթացներն ավարտած Արմեն Գեւորգյանին՝ որպես խոստումնալից երիտասարդի։ Երբ Ա. Սարգսյանը հրաժարական տվեց, նրան հաջորդեց Ռ. Քոչարյանը, որն էլ Արմեն Սարգսյանից «նվեր ստացավ» Արմեն Գեւորգյանին։ Այն ժամանակ Ա. Գեւորգյանը դարձավ Քոչարյանի խորհրդականը եւ նրա հետ էլ գնաց նախագահական նստավայր՝ ստանալով ավագ խորհրդականի կոչումը։

Չնայած Արմեն Գեւորգյանը երբեք հրապարակային գործունեությամբ չէր զբաղվել, եւ շատերը նույնիսկ նրան չէին ճանաչում, սակայն շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ձեռք բերել մեծ ազդեցություն՝ Քոչարյանի օժանդակությամբ։

Արմեն Գեւորգյանի ազդեցությունն էականորեն աճեց 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո։ Մինչ այդ նա Ալեքսան Հարությունյանի ստվերում էր գտնվում։ Մինչեւ 27-ը Ա. Հարությունյանն էր նախագահի աշխատակազմի տեր ու տիրակալը։ Բայց երբ 27-ից հետո Ա. Հարությունյանի դիրքերը խարխլվեցին, Արմեն Գեւորգյանն արդեն այլ ունակություններ դրսեւորեց. պալատական խարդավանքների շնորհիվ առաջ գնալ՝ միաժամանակ շատ ակտիվ ներգրավվելով բիզնեսում, հատկապես անշարժ գույքի բնագավառում։ Այստեղ նա իրեն որպես գործընկեր ընտրեց Սամվել Մայրապետյանին, որն այն ժամանակ հայտնի էր որպես «Պարադիզ» ընկերության փայատերերից մեկը։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ համատեղ բիզնեսի առաջին գործը եղավ կոնսերվատորիայի մոտ կառուցված բնակելի շենքը՝ Բայրոնի փողոցում, եւ դա առաջին էլիտար շենքերից մեկն էր, որտեղ բնակարաններ ձեռք բերեցին հայտնի մարդիկ։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930