Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հայտնի ուշացող եմ, ահավոր է…». «Ժողովուրդ»

Հունիս 07,2016 12:08

Մեր զրուցակիցն է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

– Տխմարներին հանդուրժելու Ձեր տարբերակը։

– Երբեք չնմանվել նրանց։ Եթե պատասխան տամ, կնմանվեմ։ Պետք է լռել ու անցնել։

– Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը։

– Ուշանալը։ Ես հայտնի ուշացող եմ, ահավոր է… Ամեն օր որոշում եմ, որ պետք է չուշանամ, բայց թարսի պես հենց այդ րոպեին ինչ-որ բան խանգարում է ինձ։ Դա անուղղելի է, արդեն դարձել է նորմա (ծիծաղում է)։

– Տղամարդուն Ձեր կողքին պահելու միջոցը։

– Նրա տեսակը հարգելը, ընդունելն այնպիսին, ինչպիսին կա, ինչպիսին նրան ստեղծել է Աստված։ Ես այդպես եմ վերաբերվել նաեւ իմ զավակներին եւ չեմ փորձել փոխել նրանց։

– Մի բան, որ տղամարդկանց սազական չէ։

– Մի բան չի, մի քանի բան կա։ Ինձ համար անընդունելի է բամբասկոտ տղամարդը, նա փոքրոգի է, կնամեծար չէ, տղամարդ կոչվելու իրավունք չունի։ Մինչեւ զազրախոսելը տղամարդը պետք է նախ եւ առաջ իրեն նայի։ Չեմ սիրում նաեւ ագահ, ժլատ տղամարդկանց, ինչպես նաեւ՝ ստախոսներին:

 
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930