Այսօր ավարտվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Նախավերջին տուրում Լիլիթ Մկրտչյանը հերթական հաղթանակը տարավ՝ պարտության մատնելով Յոլանտա Զավադսկային եւ 7,5 միավորով բաժանում է 2-րդից 4-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստուհին ընդամենը կես քայլ է զիջում միանձնյա առաջատար Աննա Ուշենինային եւ այսօր եզրափակիչ տուրում սեւերով խաղում է հենց նրա հետ: Այդ պարտիայի արդյունքից է կախված, թե Լիլիթը մրցաշարային աղյուսակում մրցանակային տեղ կզբաղեցնի՞, թե ոչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջից
Կարդացեք նաև