Հերթական մշտադիտարկումն է նախատեսվում կազմակերպել հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, մշտադիտարկումը տեղի կուենա 2016թ. հունիսի 8-ին՝ հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծի արևելյան հատվածներում։
Սպասվում է, որ մշտադիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Հրիստո Հրիստովն ու Պիտեր Շվեդբերգը։
Կարդացեք նաև