Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բակո Սահակյանի խոսնակը խոստովանեց՝ իշխանություններն են կանգնած Հայկ Խանումյանին ծեծելու հետեւում». Տիգրան Գրիգորյան

Հունիս 07,2016 11:34

ԼՂ «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը չի ցանկանում մեկնաբանել կուսակցության նախագահ, նախօրեին ծեծի ենթարկված Հայկ Խանումյանի հասցեին ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թույլ տված արտահայտությունը:

Հիշեցնենք, որ պարոն Բաբայանն ասել էր, թե Հայկ Խանումյանը ղալաթ է արել, որ իրեն ՊՆ նախարար նշանակելու պահանջով բողոքի ակցիա է արել:

«Սամվել Բաբայանի հարցազրույցի պահով որեւէ մեկնաբանություն չունեմ, ճիշտ կլինի Սամվել Բաբայանից մեկնաբանություն վերցնեք»,- ասաց Տիգրան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանի ստորագրած փաստաթղթին, թե իրեն վճարել են՝ հանրահավաք կազմակերպի, պարոն Գրիգորյանը հիշեցրեց Հայկ Խանումյանի հայտարարությունը, թե արել է սպառնալիքի տակ. «Դանակը դրել են վզին, ասել են՝ կամ ստորագրում ես կամ սպանում ենք»:

Ինչո՞ւ են կատարվածում տեսնում ԼՂ իշխանություններին՝ հարցին, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Օրինակ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե եթե հիմա մեկն անպատվում է  մարդկանց, ինչ անենք, լռե՞նք: Նա նախագահի մամլո խոսնակն է ու ներկայացնում է նախագահի պաշտոնական կարծիքը: Նա փաստորեն, պարզ, ուղիղ տեքստով խոստովանում է՝  այս հանցագործության հետեւում Արցախի իշխանություններն են կանգնած»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Անալիտիկոնի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛…Հիմա եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք։՛՛ – ասում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը«Ա1+»-ի հետ զրույցում։
    Սա ո՛չ միայն ինքնախոստովանություն է, այլ մեղայական՝ դատարան ներկայանալու համար:

  2. Armine G says:

    Ինչ որ մեկը կասկած ունի՞ որ այս հանցագործության հետեւում Արցախի իշխանություններն են կանգնած: Արտաքին թշնամին հայ զինվորի կոտորեց, ներքին թշնամին էլ ՝ հայ գործչի: Ինչ որ մեկը տարբերություն տեսնու՞մ է այս թշնամիների միջեւ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930