Գյումրիի քաղաքապետի նախկին խոսնակ, ԿԳ նախկին նախարարի նախկին խոսնակ Զոհրաբ Եգանյանը նշանակվել է ՄԻՊ-ի մամուլի խոսնակ: Այդ մասին ինքը՝ Եգանյանը, տեղեկացրել է իր ՖԲ էջում: Նա գրել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն Թաթոյանին պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար և հավատացած եմ, որ ՄԻՊ-լրատվամիջոցներ առկա կառուցողական ու սերտ աշխատանքը կշարունակվի»: