– Եվ որտե՞ղ ենք տեսնելու Սամվել Ֆարմանյանին ապագա պառլամենտում։
– Ես շատ անկեղծ ասեմ, որ այդ մասին նույնիսկ չեմ մտածում։
– Թույլ տվեք ես էլ Ստանիսլավսկու նման շատ անկեղծ բացականչեմ. «Не верю»։
– Դե, Դուք կարող եք դա ընկալել որպես քաղաքական հերթական հայտարարություն, ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ կարող եմ իմ կարողությունների սահմաններում օգտակար լինել իմ պետությանը։
Կարդացեք նաև
– Օյ, գիտեք, որ ցուցակում լինելու եք, դրա համար «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն», կարողություննե՜ր։
– Ի դեպ, եթե շատ անկեղծ եք ուզում, ես ինձ աշխատաշուկայում՝ հայաստանյան, տարածաշրջանային և գլոբալ, համարում եմ մրցունակ կադր՝ հիմնվելով իմ ստացած գիտելիքների և կրթության վրա, հետևաբար, խորհրդարանում ներկայացված լինելն ինձ համար ո՛չ ինքնանպատակ է, ո՛չ էլ իմ ընտանիքի բարեկեցությունն ապահովելու միջոց։
– Իսկ «աշխատաշուկայում» նախագահի մամլո խոսնակ լինելն ավելի բարձր կարգավիճա՞կ էր, թե՞ պատգամավոր լինելն է լավ։ Ո՞րն է Ձեզ համար «հոգեպես ավելի ազնիվ», որպես կայացման մատրիցա։
– Ինձ համար նա էլ է եղել աշխատանք, սա էլ է աշխատանք, երրորդն ու չորրորդն էլ են լինելու աշխատանք։ Պարզապե՛ս աշխատանք, որը ես կատարել եմ։
– Սամվել Ֆարմանյանի ամենամեծ «այիբը» ո՞րն է։
– Քաղաքակա՞ն նկատի ունեք։
– Քաղաքական։ Բա հո համամարդկայինը չէի՞ հարցնելու։
– Ես ինչ-որ մի փուլում ավելի մեծ հավատ ունեի շատերի հանդեպ, բայց հետո հասկացա, որ հայաստանյան քաղաքական մշակույթը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի հասնելու այնտեղ, որտեղ ես ցանկանում եմ։ Ես էմոցիոնալ անձնավորություն եմ, և քաղաքական դաշտում երբեմն-երբեմն դա այլ կերպ կարող են ընկալել։
– Բա ի՞նչ եք անում, որ դա շտկեք։
– Գրքեր եմ կարդում, «հայելու առաջ պարապմունքներ եմ անցկացնում»:
Ճեպազրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
Անցած չորս տարիների ըմթացքում նա չի հանդիպել իր ընտրողներին ու չի արձագանքել նրանց բազմաթիվ նամակներին: