Ղրղզըստանի մայրաքաղաք Բիշքեքի «Ալա Արչա» նախագահական նստավայրում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել ավելի քան 20 փաստաթուղթ։ Տեղեկացնենք, որ նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մսիմովը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, Բելառուսի կառավարության ղեկավար Անդրեյ Կոբյակովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզադեն, Ղրղզըստանի վարչապետ Սորոնբայ Ժենբեկովը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովը, Ադրբեջանի փոխվարչապետ Էյուբով Յակուբ Աբդուլաօղլուն, Թուրքեմենստանի փոխվարչապետ Սաթլըք Սաթլըքովը, իսկ Ուկրաինան ներկայացնում է Ղրղզըստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Դորոշենկոն։
Սպասվում է, որ նիստի ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաները վերաբերելու են տնտեսական խնդիրներին։ Նախատեսվում է քննարկել նաև ԱՊՀ անդամ պետություններում առողջապահության մակարդակը բարձրացնելուն ուղղված տարբեր հարցեր։
Կարդացեք նաև