Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայելի վարչապետ. Մերձավոր Արևելքում ամենահուսալի, ամենակայուն երկիրն Իսրայելն է. «ՏԱՍՍ»

Հունիս 07,2016 10:45

Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցից մի քանի ժամ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բացառիկ հարցազույց է տվել ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը։

Բավականին ծավալուն հարցազրույցի ընթացքում Նեթանյահուն խոսել է ռուս-իսրայելական հարաբերությունների և համաշխարհային մի շարք զարգացումների ու դրանցում Իսրայելի ներգրավվածության մասին։

Անրդադառնալով երկու երկրների հարաբերություններին՝ Նեթանյահուն ասել է, որ Ռուսաստանը՝ համաշխարհային, իսկ Իսրայելը, տարածաշրջանային տերություններ են և այդ պետություններն ունեն ընդհանուր հետաքրքրություն ներակայացնող մի շարք հարցեր։ Նեթանյահուի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ապրապնդվում են և կողմերը խոր հարգանք են տածում միմյանց հանդեպ։

Վարչապետին հարց է ուղղվել, թե ինչ է փոխվել աշխարհում՝ վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հարցին ի պատասխան Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է. «Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի է ունեցել այս տարիների ընթացքում, ռադիկալ իսլամի դիրքերի ուժեղացումն է. շիայական իսլամի ուժեղացումը, որը ղեկավարում է Իրանը և սունիական ռադիկալ իսլամը, որը տվյալ պահին առաջնորդում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ավելացրել է նաև, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում ամենահուսալի, ամենակայուն երկիրն է. «Մենք ուժեղ պետականություն ունենք, ուժեղ ժողովրդավարություն, ուժեղ բանակ, ուժեղ հետախուզություն, ուժեղ տնտեսություն»։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930