Լրահոս
Օրվա լրահոսը

Այնպես չէ, որ Նիդերլանդները ժխտում է Հայոց Ցեղասպանությունը

Հունիս 07,2016 08:44

Վերջերս Ադրբեջանական կայքերը մեծ ոգևորությամբ հղում կատարելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հաղորդում են,որ Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդովիկ Աշերը հայտարարել է,որ Ամստերդամը չի ճանաչելու 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն :

Այս առնչությամբ հայկական մի շարք կայքեր մեջբերել են ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանի «Նիդերլանդները չե՞ն ճանաչում Հայոց ցեղասպանությունը» վերնագրով գրառումը, որտեղ ասվում է. «Կամ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում Anadolu-ի անունից կամ Anadolu-ն է ստում Լյուդովիկ Աշերի անունից, կամ էլ Հոլանդիայի փոխվարչապետն է անգրագետ և ստախոս…»:
Ինչու՞մն է բանը, երբ իրոք Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս  երկրի օրենսդիր մարմինը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն :
Միանգամից ասենք, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, պարզապես այդ երկրի կառավարությունն է շատ զգուշավոր վերաբերվում այդ հարցին:
Իհարկե Anadolu-ն խտացնում է գույները ի նպաստ թուրքական ժխտողականության, պարզապես հոլանդական կառավարությունը ի տարբերություն իր օրենսդիր մարմնի որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության մասին միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի կոնսենսուս’ հետևաբար հստակ ու միանշանակ դիրքորոշում չի արտահայտում: Բայց միևնույն ժամանակ չի էլ ժխտում ցեղասպանության փաստը: Ինչպես ասում են’ կանգնել է փայտի մեջտեղում, պահելով հավասարակշռությունը:

Դեռևս մայիսի 12-ին այս թեմայով հանդիպում կազմակերպեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի,
«24 Ապրիլ » հանձնախմբի և Նիդերլանդների սոցիալական հարցերի նախարար , փոխվարչապետ Լյուդվիգ Աշերի միջև։
Հոլանդահայ պատվիրակությունը մեկ անգամ չէ , որ հորդորում է կառավարությանը կյանքի կոչել իրենց օրենսդիր մարմնի բանաձևը և իրերն իրենց անունով անվանել:
Օրինակ այս դեպքում կբացառվի Հայոց ցեղասպանության նկատմամաբ հոլանդաբնակ թուրքերի երկակի վերաբերմունքը։ Մի մասը ժխտում են Հայոց ցեղասպանությունը’ հիմնվելով թուրքական կառավարության և ԶԼՄ-ների քարոզչության վրա, մյուս մասը անընդունելի է համարում նրանց ժխտողական կեցվածքը և համոզված են անհերքելի ճշմարտության մեջ:
Հանդիպման ընթացքում Աշերը կիսել է նիդերլանդահայերի այն մտահոգությունը, որ Հայոց ցեղասպանության թեման դասավանդվի դպրոցներում, ինչպես դա արվում է Հոլոքոստի պարագայում։ Նախարարը խոստացել էր, այս հարցը քննարկել կրթության և գիտության նախարարի հետ։
Հայկական պատվիրակությունն իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության նկատմամբ Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մասին,պահանջել այս հարցում հստակ և ոչ երկակի մոտեցում,ինչպես օրինակ դա արվում է այլ երկրների կառավարություններում (Ֆրանսիա, Բելգիա …):
Հոլանդահայ ֆեդերացիան գտնում է, որ այսպիսի կեցվածքը հիասթափեցնող է և անստույգ, հատկապես մի երկրում, որտեղ միջազգային իրավունքը և խաղաղությունը այնքան բարձր են գնահատվում, որտեղ խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրան իր աջակցությունն է ցույց տալիս Հոլանդիայի քաղաքացիական հասարակությունը։
Արդեն հունիսի 2-ին, երբ Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին հայտնի բանաձևը, Նիդերլանդական օրագիրը խնդրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, պարոն Մաթո Հախվերդյանից պարզել’ թե փոխվել է արդյոք մի բան Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մեջ.

«կառավարության տեսակետը դեռ չի փոխվել, իսկ Նիդերլանդների խորհրդարանը պահանջել է կառավարությունից, նամակով հայտնել կառավարության տեսակետը Գերմանիայի որոշումից հետո,-ասաց պարոն Հախվերդյանը։ Աշերը և կառավարությունը նուրբ կերպով շրջանցում են պարզ պատասխան տալուց։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Գերմանիայի և Նիդերլանդների կառավարություններին լուրջ վերաբերվել սեփական խորհրդարանների որոշումներին և պատմության մասին խոսել միանշանակ և պատասխանատու կերպով, ինչպես դա արել են այդ երկրների օրենսդիր մարմինները »։

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարում Աշերը (կենտրոնում) նիդերլանդահայ պատվիրակության անդամներից մի քանիսի հետ: Ձախից Մ.Հախվերդյանը:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ավելացնեմ, որ «Հայոց ցեղասպանության հարցը» (qwestie Armeense genocide) արտահայտությունը Հոլանդական կառավարությունն առաջին անգամ օգտագործել է ի պատասխան խորհրդարանի հարցադրմանը Ռաուֆուտի բանաձևի կապակցությամբ` արտգործնախարար Բեն Բոտի օրոք, ով ասել է` «մենք քննարկում ենք հայոց ցեղասպանության հարցը թուրքերի հետ բանակցությունների ժամանակ»։ Ռաուֆուտը գոհ է մնացել պատասխանից։ Այդ արտահայտությունը դարձել է աբսուրդ, անհամ և անիմաստ, երբ արտգործնախարարությունը մեզ գրում է. «նախարարը չի կարող մասնակցել Հայոց ցեղասպանության հարցի ոգեկոչման միջոցառմանը…» և այլն։ Հոլանդացիների ներկայացուցիչները միաձայն ճանաչել են հայոց ցեղասպանությունը, դրանում ոչ մի կասկած չկա հենց պատգամավորների մոտ, ուստի Հոլանդիան (երկրի բնակչությունը) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անկախ կառավարության վարած պրակտիկ քաղաքականությունից։ VVD խմբակցության պատգամավորը ս.թ. հունիսի 6-ի մեզ գրել է. “Wij hadden, hebben en zullen geen enkel bezwaar hebben tegen erkenning van de Armeense genocide en dus erkennen wij die ook al, en hebben dat altijd gedaan” (Մենք որևէ առարկություն չունենք, չենք ունեցել և չենք ունենալու հայոց ցեղասպանության ճանաչման դեմ և հետևաբար մենք դա արդեն իսկ ընդունել ենք և միշտ էլ այդպես ենք վարվել)։ Ի դեպ Հոլանդիայի կառավարությունը երբեք չի ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Մեր պայքարը կառավարության երկդիմի վարքագծի դեմ շարունակվում է, հաճախ հենց հոլանդացի պատգամավորների միջոցով։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930