Հունիսի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում հուղարկավորել են գյուղի 88-ամյա բնակչին: Մաթեմատիկայի թոշակառու ուսուցիչը մահացել է հունիսի 4-ին: Նա իր տան նկուղում շփոթմամբ խմել էր բույսերի վնասատուների դեմ պայքարի միջոց հեղուկը եւ մի քանի օր անց մահացել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Բերդավանցիներից տեղեկացանք, որ թոշակառու մանկավարժի որդին եւ աղջիկը մահացած են, նա ապրում էր հարսի եւ թոռների հետ: Համագյուղացիները նրան բնութագրում են որպես ազնիվ, բարի, բազմավաստակ մարդու, ում առողջությունը տարիների ընթացքում խաթարվել էր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ