Հունիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում PROJECT LA-ը ներկայացրեց Գոռ Սուջյանի համերգը ՝ Սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ( դիրիժոր Լեւոն Առաքելյան): Գոռ Սուջյանի հնչեցրած բոլոր երգերի հեղինակը Լեւոն Արեւշատյանն է, դրանք գրված էին դասական հեղինակների (այդ թվում ՝ Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի) տեքստերի հիման վրա:
Պրոֆեսիոնալ երաժիշտներից բաղկացած PROJECT LA-ը առաջին համերգին ունկնդրին ներկայացել էր բացառապես այս նախագծի համար գրված 9 հեղինակային երգով, այս համերգին երգերի թիվը կրկնապատկվել էր:
Կարդացեք նաև
Շնորհալի երգիչ, երգահան Գոռ Սուջյանը հրաշալի հանդես եկավ անչափ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում, նաեւ ասաց, որ սովորաբար իր երգերն է կատարում, բայց այս պարագայում տպավորություն ունի, թե երգերի հեղինակն ինքն է: Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում, հանդիսատեսն էլ հեռացավ բարձրակարգ համերգից ստացած բավականությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ