Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել ԼՂՀ ՊՆ նախարար

Հունիս 05,2016 19:37

Բակո Սահակյանը չհանդիպեց ցուցարարներին

ԼՂՀ պաշպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ժամանել է Ստեփանակերտ: Նրան հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:

Իր ելույթի ընթացքում Սամվել Բաբայանը ներկաներին բացատրեց իր բացակայության պատճառները. «Առաջին հերթին չէի ցանկանում, որ ասենք մտնեի Ղարաբաղ ու փորձեի առիթավորվել, բացատրել, որ ես խանգարում եմ իրենց իշխանություններին, եկել եմ ինչ-որ հարցեր լուծել: Դրա համար երկար ժամանակ բացակա եմ եղել, առաջին պատճառը դա է եղել, որ չեմ մտել այստեղ: Բայց հասկանալով վերջին իրադարձությունները՝ ես պարտավոր եմ գալ եւ լինել ձեր կողքին, ձեր հետ, որովհետեւ ինձ համար գլխավորը մեր ժողովուրդն է: Անկեղծ, ինձ ոչ մի բան չի հետաքրքրում»:

Նա ներկաներին խնդրեց իր խոսքն ուղիղ ընդունել եւ տողատակեր չփնտրել. «Ես քաղաքական խաղերին մասնակից չեմ՝ ո՛չ այստեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ինչպես հայկական մամուլն է ներկայացնում: Դրանք ուղղակի մարդիկ են, որոնք փորձում են վարկաբեկել, իրենց շարքերին դասել»:

Հավաքվածները նախ Սամվել Բաբայանին ուղեկցեցին տուն, ապա երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր, նախագահ Բակո Սահակյանից պահանջելով Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ եթե Բակո Սահակյանն իրենց չընդունի, հաջորդ անգամ իրենք կհավաքվեն նախագահի հրաժարականի պահանջով:

Արդեն նախագահական նստավայրի դիմաց հավաքվածները պայմանավորվեցին ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հետ, որպեսզի պատվիրակություն կազմեն, որի հետ եւ Բակո Սահակյանը կհանդիպի: Հայկ Խանումյանը հայտարարեց, որ այնուհետեւ ոստիկանապետը հայտարարել է, որ ոչ մի հանդիպում չի լինի:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Այսօր մենք պատերազմի մեջ էնք եվ չպետք է մտահոգվել, քանի որ Հայ ազգի պատմությունը ստիպում է այսպիսի որոշումներ ընդունելուն. կամ դեպի Եվրոպա, կամ դեպի Ռուսաստան:Բայց գլխավոր հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Խնդիրը հետևյալ կերպ է դրվում`
    անվտանգությունն է կարևոր եվ տնտեսական զարգացումը, և եթե ապահովությունն է կարևոր ուրեմն պետք է սկսենք պրոֆեսիոնալ հիմքին անցնելն:Միայն ուժեղի հետ էն հաշվի նստում,դա է օրենքը աշխարհի:
    Բակո Սահակյանի առհամարանքը խոցելի է բոլորիս՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, չխոսած՝ քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին։
    ՀՊԿ-ը ելնելով ներկա իրավիճակից որ աշխարհի բոլոր ուժեղագույն բանակները պրոֆեսիոնալ են, և մեր նպատակն անիջապես պրոֆեսիոնալ հիմքին անցնելն է։Իսկ դա կարող է անել միայն մեծ փորձ ունեցող,Սամվել Բաբայանը:
    Հայկական պետությունների կուսակցությունը դատապարտում է իշխանության կողմից սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է մինչեվ օրս եվ պահանջում՝ ՀՀ եվ ԼՂՀ ժողովուրդների խնդրանքի բարելավում,նախագահ Բակո Սահակյանից պահանջելով Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար:

  2. զինվոր says:

    Քո ժողովուրդն է խի չեք ուզում հանդիպել խոսալ, կիսվել, էլի վերևների խառնակիչները հրահանգ իջեցրին, այդպես Արցախ չեք պահի, սեփական ժողովրդին չընդունելով:

  3. 1 ազգ says:

    Ցավոք տիպիկ հայաստանյան հիվադության մետաստազները հասան և Արցախ, 100.000 բնակչություն ունեցող երկրում, տաս հոգուն էլ պիտի լսես, տեսնես թե մարդիք ինչ են ասում, խի… ու ոնց հասկացա այստեղ դեռ տասը չեն, այլ հարյուրավոր արցախցիներ, որոնք ինչպես ժամանակին ու հիմա պատրաստ են սեփական կյանքը տալ իրենց հայրենիքի համար և վերջապես սա մեծ վտանգ է Արցախի միասնության դեմ ուղված, քանի ուշ չէ լսեք սեփական ժողովրդին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930